Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ
21.09.2017

Հարգելի հայրենակիցներ
Սեպտեմբերի 21-ը մեր համազգային տոնացույցում վաղուց արդեն բացառիկ տեղ է գրավում՝ շուքով նշվելով Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Այն համայն հայության դարավոր իղձերի ու երազանքների իրականացման տոնն է, յուրաքանչուր հայ մարդու հոգու եւ սրտի տոնը, համազգային միասնության ուխտի օրը: Հայ ժողովրդի ազատ ու վճռական կամարտահայտումը, որը հարկ եղավ պաշտպանել հազարավոր թանկագին հայորդիների կյանքի եւ արյան գնով, անշրջելիորեն հաստատեց Հայոց ազատության ու անկախության, շեն ու հզոր հայրենիք կերտելու հարատեւ ուղին:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղությամբ ու արարչագործությամբ լի ժամանակներ, ամենայն բարիք եւ համազգային նորանոր հաղթանակներ:
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան