Նորություններ
Մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալագրեր հանձնեց մարզի բազեականներին
07.09.2017

Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց ,,Բազե -2017,, համահայկական երիտասարդական հավաքում Գեղարքունիքի մարզը ներկայացնող ,,Գեղարքունիք,, և ,,Գավառի պետական համալսարան,, ջոկատների 18 երիտասարդներին: Վերջիններս մարզի ղեկավարի հետ կիսվեցին իրենց տպավորություններով և ունեցած ձեռքբերումներով: Համահայկական երիտասարդական հավաքի <<Կապույտ և կարմիր ճակատներում>> ընդգրկված Գեղարքունիքի ջոկատները, ըստ ջոկատների ղեկավարների ներկայացման, մրցանակային առաջին տեղ են գրավել ,,Բազե բանալի, սպորտլանդիա և 15 աղջիկների խաղ,, մրցումներում , մրցանակային 2-րդ տեղ գրավել վոլեյբոլից, փեինթբոլից և պարանի ձգումից, իսկ ֆուտբոլի մրցումներում արձանագրել են 3-րդ մրցանակային արդյունք: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհավորեց երիտասարդ բազեականներին՝ համահայկական հավաքի ընթացքում գրանցած հաջողությունների համար և հավաստիացրեց, որ առաջիկայում Գեղարքունիքի մարզում ևս կկազմակերպվեն երիտասարդական նմանատիպ հավաքներ, որոնք կապահովեն մարզի տարբեր տարածաշրջանների երիտասարդների շփումը, կնպաստեն հետաքրքիր գաղափարների և երիտասարդական համատեղ ծրագրերի մշակմանը: ,,Բազե- 2017,, համահայկական երիտասարդական հավաքի մասնակից մարզի ջոկատների աչքի ընկած երիտասարդները մրցումներում մրցանակային տեղեր գրավելու համար խրախուսվեցին Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով, որոնք անձամբ հանձնեց մարզպետ Կարեն Բոթոյանը: