Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում կատարվեց քաղաքացիների ընդունելություն
05.09.2017

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ամենատարբեր խնդիրներով մարզպետարան դիմում ներկայացրեցին 43 քաղաքացիներ, որոնցից 27-ը իրենց դիմումներով ակնկալում էին դրամական աջակցություն ստանալ: Մնացած 16 դիմումներից 7-ը աշխատանքի տեղավորման, 3-ը՝ պետպատվերի շրջանակներում իրենց բուժումը կազմակերպելու, մնացած դիմումները՝ բնակարանային պայմանների բարելավման, հողի սեփականության իրավունքի ձեռքբերման, այլ նախաձեռնությունների կյանքի կոչման նպատակով էին: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը մարզպետի տեղակալի կողմից տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում: