Նորություններ
Կարեն Բոթոյանը խրախուսել է կոմունալ սպասարկում և բարեկարգում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին
04.09.2017

Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Գավառ և Սևան համայնքների կոմունալ սպասարկում և բարեկարգում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին, շնորհակալություն հայտնել նրանց, ոլորտում իրականացրած բարեխիղճ աշխատանքի համար և վերջիններիս խրախուսել Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով:
Շինարարի օրվա առթիվ՝ ոլորտում ունեցած ավանդի համար, մարզի ղեկավարը շնորհակալագիր է հանձնել նաև «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի տնօրեն Նորիկ Սիմոնյանին։
Իր խոսքում Կարեն Բոթոյանը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձնում մարզում աղբահանության, սանիտարական մաքրման և տարածքների բարեկարգման աշխատանքներին և այդ ուղղությամբ օրինակելի համայնքների թվում առանձնացրել է Գավառ և Սևան քաղաքները: Գեղարքունիքի մարզպետը միաժամանակ հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ամբողջ մարզում աղբահանության և բարեկարգման առումով նկատելի արդյունք արձանագրել։
Հանդիպման ընթացքում մարզպետ Կարեն Բոթոյանը մասնագետներից հետաքրքրվել է ոլորտում առկա խնդիրներով։