Նորություններ
Անցկացվեց ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը
03.08.2017

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2017 թվականի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Կարեն Բոթոյանը: Նիստի ընթացքում ներկայացվեցին <<Սևանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում անցկացված ներքին աուդիտի արդյունքները, քննարկվեցին բացահայտված ֆինանսատնտեսական և այլ բնույթի մի շարք բացթողումներ և խախտումներ: Ընկերությանը հանձնարարվեց սեղմ ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված խախտումներն ու թերությունները և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: