Նորություններ
Հայտարարություն
27.07.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն 2017 թվականի հուլիսի 29-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ:
Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կոչ է արվում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին, մարզի կրթական, առողջապական, մարզական հիմնարկներին, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներին ու կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր համայնքների բնակիչներին, ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային մշտական հանձնաժողովին, զանգահարելով՝ 093-63-62-47 հեռախոսահամարով: