Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ ամերիկահայ երիտասարդների հետ

26.07.2017

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևմտյան թեմի <<Հայ երիտասարդաց միության,, անդամները ,,Սիմա,, ծրագրի շրջանակներում հուլիսի ամսին այցելեցին Հայաստան, Հայաստանի և Արցախի պատմամշակութային արժեքներին, հայկական գյուղի նիստ ու կացին, նրա առօրյային ծանոթանալու և դրանով ապրելու նպատակով: Մեկամսյա այցի 1 շաբաթն այս անգամ խմբի անդամներն անցկացրին Ծովինար համայնքում, որտեղ համայնքի հոգևոր սպասավոր Տեր Գևորգ քահանա Բարսեղյանի աջակցությամբ լուծեցին նաև իրենց գիշերակացի և զբաղվածության խնդիրները:
Ծովինար համայնքում, խմբի անդամ 12 երիտասարդները ստանձնել են համայնքի կիրակնօրյա դպրոցի բակի բարեկարգման և խաղահրապարակի կառուսելների ներկման աշխատանքները: Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը համայնքի ղեկավարի և հոգևոր սպասավորի ուղեկցությամբ Ծովինարում հանդիպում ունեցան խմբի անդամների հետ: Խմբի ղեկավար Տեր Գրիգոր քահանա Զաքարյանը հյուրերին պատմեց իրենց կողմից իրականացված աշխատանքների, խոսեց Հայաստանում ստացած իրենց անմոռանալի տպավորությունների մասին: Մարզպետ Կարեն Բոթոյանը ողջունեց ԱՄՆ-ից մարզ ժամանած երիտասարդներին , իրենց հայրենանվեր նախաձեռնության համար: Մարզպետի կարծիքով ծրագիրը շատ հաջողված է և հետաքրքիր: Նրա խոսքով մարզը պատրաստ է ամեն տարի ընդունել երիտասարդների խմբին և աջակցել նրանց հնարավորության սահմաններում: Պետական և հոգևոր այրերը համոզված են, որ ԱՄՆ տարբեր նահանգներում ծնված այս երիտասարդները , հայրենիքի մասին տպավորություններով կվարակեն իրենց հայրենակիցներին: Նման նախաձեռնություններն, ըստ նրանց, իրենց նպաստը կունենան նաև Հայաստան- Սփյուռք կապի ամրապնդմանն ու խորացման գործում:
ԱՄՆ-ի Արևմտյան թեմի հայ երիտասարդաց միության անդամներն այս տարի բարեգործական ծրագրի շրջանակներում Ճամբարակի կիրակնօրյա դպրոցին դրամական աջակցություն են ցուցաբերել, տանիքի վերանորոգման համար: Երիտասարդները Հայաստանում իրենց առաքելութունը կավարտել հուլիսի վերջին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28