Պաշտոնական էլ. փոստ

39024991@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով եղավ Գավառում

25.07.2017

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաք: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ<<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ>>-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Արա Բաբլոյանը նախ այցելեց <<Արաբկիր բժշկական համալիրի երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի>> Գավառի մասնաճյուղ, որտեղ վերականգնողական կուրսեր են անցնում մարզի համայնքների հատուկ կարիքավոր երեխաները:Ինչպես տեղում ներկայացրին ՀՀ ԱԺ նախագահին, երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնում բացված է մշտական 10 աշխատատեղ, եւ բոլոր մասնագետ կադրերն ընտրված են տեղացիներից: Կենտրոնում միաժամանակ ստեղծված են պայմաններ, որպեսզի վերականգնողական վարժություններից եւ խնամքից դուրս հատուկ կարիք ունեցող երեխաները զբաղվեն նաեւ նապաստակների եւ առանձին բույսերի խնամքով:Արա Բաբլոյանի այցի երկրորդ կանգառը Գավառ քաղաքի թիվ 5 մանկապարտեզում էր, որտեղ այս պահին <<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ>>-ի միջոցներով ու Գավառի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 180 միլիոն դրամ:Արդիականացված մանկապարտեզում գործելու է 4 խումբ, որոնցից մեկում ընդգրկվելու են հատուկ կարիքներ ունեցող երեխաները, որոնց համար ստեղծվելու են ներառական կրթության համար նախատեսված պայմանները: Այնուհետ ՀՀ ԱԺ նախագահն այց կատարեց Գավառի մանկատուն՝ ծանոթանալով մանկատան սաների առօրյային ու ապրելակերպին:Ներկայացնելով այցի հիմնական նպատակը՝ Արա Բաբլոյանը շեշտեց, որ իրենց կողմից մտահղացված ծրագիրը հիմնականում ուղղված է երեխայի իրավունքների պաշտպանությանը:<<Ընդ որում, այն պետք է ընթանա կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում:Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ծրագիրն աշխատի արդյունավետ՝ ներառելով վերականգնողական կենտրոն-մանկապարտեզ-դպրոց-մասնագիտացում եւ աշխատանք կապը:Վերականգնողական կենտրոնից հետո հատուկ կարիքներ ունեցող երեխաները ներառական կրթությունը շարունակելու են մանկապարտեզներում, ապա՝ դպրոցներում:Նաեւ կբացվեն մասնագիտացված կենտրոններ, որտեղ նրանք ձեռք կբերեն տարբեր մասնագիտություններ, կունենան պահանջված աշխատանք, կգտնեն իրենց տեղը հանրության մեջ:Պետական միջոցներով կնորոգվի նաեւ թիվ 5 մանկապարտեզի շենք տանող ճանապարհը: Միաժամանակ կխորացնենք եւ կզարգացնենք մանկատները բեռնաթափելու ծրագրերը, որպեսզի երեխաները հնարավորինս դաստիարակվեն ընտանիքներում, որի համար էլ պետք է բազմակողմանի քայլեր ձեռնարկենք՝ դրանք համադրելով գլխավոր նպատակի հետ: Առաջիկայում այս թեմաներով քննարկումներ կունենանք շահագրգիռ տարբեր գերատեսչությունների հետ >>,-նշեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28