Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևան քաղաքում մեկնարկեց ՙՍեւանա լիճ-2017՚ շախմատի միջազգային մրցաշարը

13.07.2017

Հուլիսի 13-ին Սեւան քաղաքի,,Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ,, հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ՙՍեւանա լիճ-2017՚ շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարներ, կրթամշակութային հաստատությունների տնօրեններ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Ինչպես ներկայացվեց կազմակերպիչների կողմից, այս տարի շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում են 6 երկրների բարձրակարգ շախմատիստներ, ովքեր են՝ Իգոր Կովալենկո՝ Լատվիա, Բասսեմ Ամին՝ Եգիպտոս, Մարտին Կվարցիվ՝ Ուկրաինա, Տամիր Նաբատին՝ Իսրայել,Դարիուշ Սվիերչ՝ Լեհաստան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան, Տիգրան Հարությունյան՝ Հայաստան: Ողջունելով ներկաներին՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը նշեց, որ այս կարեւոր մրցաշարը մի կողմից մեծ ճանաչում է բերում Գեղարքունիքի մարզին, իսկ մյուս կողմից նպաստում մեր մշակույթի, ավանդույթների տարածմանը, միջազգային հանրության հետ ուղղակի շփումներին: ՙՇնորհակալ եմ մրցաշարի կազմակերպիչներից եւ անձամբ ՀՀ Նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ ՍերԺ Սարգսյանից, որոնց ջանքերի շնորհիվ մեր մարզում 11-րդ անգամ անցկացվում է այս հեղինակավոր մրցաշարը: Ակնկալում ենք հետաքրքիր մրցապայքար՚,-ասաց Կարեն Բոթոյանը: ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սմբատ Լպուտյանն իր հերթին նշեց, որ ավանդաբար Մարտունի քաղաքում անցկացվող այս մրցաշարն այսուհետ կազմակերպիչները ծրագրել են անցկացնել նաեւ մարզի մյուս քաղաքներում, որպեսզի միջազգային հանրությանը ճանաչելի դառնան նաեւ Գեղարքունիքի մյուս տարածաշրջանները: Վիճակահանությունն անցկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանը: Մրցաշարի առաջին տուրը կկայանա հուլիսի 14-ին, ժամը 15-ին: Մրցաշարին օնլայն կարող են հետեւել աշխարհի բազմաթիվ երկրներում: Շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով: Մրցաշարի փակումը տեղի կունենա հուլիսի 22-ին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28