Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է համապետական շաբաթօրյակին

13.07.2017

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ մարզում ստեղծված <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանըհրավիրված էին նաև մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը: Մարզպետի տեղակալը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներից, հունիսի 30-ին մարզում սանիտարական մաքրման ուղղությամբ կազմակերպված միջոցառումը բարձր մակարդակով իրականացնելու համար, նշելով, որ յուրաքանչյուրի պարտքն է մաքուր պահել իր բակը, տունը, համայնքը, շրջապատը, քաղաքն ու երկիրը: Ըստ Անդրանիկ Հակոբյանի՝ արդեն տեսանելի է, որ նմանատիպ միջոցառումներն աստիճանաբար մարդկանց մեջ ձևավորում են շրջապատը մաքուր պահելու մշակույթ:
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համապատասխան գրությունից բխող հանձնարարականները՝ 2017 թվականի հուլիսի 29-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպման և արդյունավետ իրականացման վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները հերթական անգամ ստացան հանձնարարականներ, իրենց վերահսկողությամբ գործող կազմակերպություներին համապետական շաբաթօրյակի մասին իրազեկելու և համատեղ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: հանձնաժողովի անդամներին հանձնարարվեց նաև նախատեսվող աշխատանքների կազմակերպման մասին սեղմ ժամկետում ներկայացնել տեղեկատվություն՝ ՀՀ Տարածքային կառավարման և զագացման նախարարություն նախատեսված ժամկետում ներկայացնելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36