Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց մարզի վոլեյբոլի հավաքականի թիմին
11.07.2017

Հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի վոլեյբոլի հավաքականի թիմին՝ ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ դպրոցականների հանրապետական 26-րդ մարզական խաղերի մրցումներում վոլեյբոլ մարզաձևում երրորդ մրցանակային տեղ գրավելու առիթով: Կարեն Բոթոյանը շնորհավորեց թիմի մարզիկներին և մարզիչներին` ձեռք բերած հաղթանակի համար, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ տարբեր մրցաշարերում: Զրույցի ընթացքում մարզի ղեկավարը հորդորեց թիմի անդամներին` ակտիվ մասնակցություն ցուցաբերել բոլոր նմանատիպ մրցաշարերում և խոստացավ իր լիազորությունների շրջանակներում աջակցել թիմին` եթե դրա անհրաժեշտությունը զգացվի: Գեղարքունիքի մարզի վոլեյբոլի հավաքականի թիմին, հաղթանակի առիթով հանձնված գավաթը և դիպլոմը, թիմի մարզիչների կողմից հանձնվեց մարզպետ Կարեն Բոթոյանին: Դրանք կպահպանվեն Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված համապատասխան ցուցադարանում: Վոլեյբոլի հավաքականի կազմում ընդգրկված են Գեղարքունիք, Նորատուս համայնքներից և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից ընտրված 16-17 տարեկան 12 մարզիկներ: