Նորություններ
Ամփոփվեցին ծանրամարտի մարզային առաջնության արդյունքները
06.07.2017

Գեղարքունիքի մարզպետի համապատասխան կարգադրությամբ՝ հուլիսի 6-ին Սևան քաղաքի Ն.Դագարյանի անվան մարզադպրոցում տեղի ունեցած պատանիների ծանրամարտի մարզային առաջնությունում հաղթող է ճանաչվել Սեւանի մարզադպրոցի թիմը, որը թիմային հաշվարկով նվաճել է 7 ոսկե մեդալ: Մրցանակային երկրորդ տեղը գրավել է Մարտունու ծանրամարտի թիմը՝ նվաճելով 5 ոսկե մեդալ: Երրորդ տեղը գրավել է Գավառի մարզադպրոցի թիմը՝ երկու առաջին կարգի մրցանակի արժանանալով:Հաղթողներին հանձնվել են մեդալներ եւ Գեղարքունիքի մարզպետի կողմից շնորհվել հավաստագրեր: Մարզիչները մարզպետի կողմից ստացել են նաեւ հուշանվերներ: Առաջնությունում հաղթող ծանրամարտիկներից ձեւավորվել է Գեղարքունիքի մարզի ծանրամարտի հավաքականը, որը առաջիկայում մասնակցելու է ծանրամարտի հանրապետական առաջնությանը: Ծանրամարտի մարզային առաջնությունն անցկացվեց 25, 32, 34,36, 38, 42,44,50,56, 62, 69, 77 կիլոգրամ քաշային կարգերում, որին մասնակցեց 70 մարզիկ: