Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
04.07.2017

Հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմողները 42-ն էին: Նրանցից 11-ը դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման խնդրով, 5 քաղաքացի՝ բնակարանային պայմանների բարելավման, 4 քաղաքացի` առողջարանային և 1 քաղաքացի` պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու նպատակով ուղեգրեր ձեռք բերելու, 2 քաղաքացի` անձնական բնույթի խնդիրներով և 19 քաղաքաց`ի դրամական աջակցություն ստանալու ակնկալիքով: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում: