Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսության նախարարի տեղակալը հանդիպեց մարզի համայնքների ղեկավարների հետ

30.06.2017

Հունիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի, ղազախական ,,Շամրոկ,, ընկերության ներկայացուցիչ Վոլոդյա Պողոսյանի, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարիների ու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցների հետ: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է Գյուղատնտեսության նախարարության և ,,Շամրոկ,, ընկերության համագործակցության շրջանակներում արդյունագործական հիմքով վարելահողերի խոշորացման ու 3 հազար ու ավելի հա տարածքության վրա դաշտավարության ապրանքային արտադրության կազմակերպումը: Աշոտ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ ծրագիրը նպատակ ունի օգնել գյուղացուն մշակելու իր հողերը: ,,Նրանցից յուրաքանչյուրի հետ կնքվելու է անհատական պայմանագիր 3 տարի ժամկետով և ստացված շահույթը հավասարապես կիսվելու է,,-նշեց նախարարի տեղակալը: ,,Շամրոկ,, ընկերության ներկայացուցիչ Վոլոդյա Պողոսյանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ նախօրոք կազմակերպվելու է ուսումնասիրություն և առկա արդյունքների հիմնա վրա որոշվելու է, թե որ տարածքում ինչ մշակաբույսեր պետք է աճեցվեն: Համայնքների ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագիրը ներկայացնել համայնքներում և հետաքրքրվողներն արդեն զբաղվեն իրավաբանական փաստաթղթերի կազման գործընթացով: Հանադիպման ընթացքում քննարկվեցին նաև մարզում առկա գյուղատնտեսական խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:28:50