Նորություններ
Հայտարարություն
29.06.2017

2017 թվականի հուլիսի 1-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում անցկացվելու է սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման, աղբավայրերի փակման աշխատանքներ: Այն պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կոչ է արվում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին, մարզի կրթական, առողջապական, մարզական հիմնարկներին, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներին ու կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր համայնքների բնակիչներին, ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային մշտական հանձնաժողովին, զանգահարելով՝ 093-63-62-47 հեռախոսահամարով: