Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը աշխատանքային այցով Կալավանում էր

29.06.2017

Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց կատարեց Ճամբարակի տարածաշրջանի Կալավան համայնքում: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզպետը նշեց, որ «Թայմ Լենդե գիտաուսումնական հիմնադրամի գործունեության արդյունքում բազմապատկվել են տարբեր երկրներից դեպի Կալավան զբոսաշրջային հոսքերը, ինչն անհրաժեշտություն է առաջացրել տեղում լուծելու վերջիններիս գիշերակացի հարցը։

Կարեն Բոթոյանը եղավ Կալավանի մի շարք բնակարաններում, որոնց սեփականատերերը ստեղծել են զբոսաշրջիկներին գիշերակացով ապահովելու պայմաններ, եղավ նաև այն բնակարաններում, որտեղ չկան անհրաժեշտ պայմաններ, սակայն առկա է նման պայմաններ ստեղծելու սեփականատերերի ցանկությունը։ Սույն խնդրով մարզպետը բնակիչների հետ քննարկումներ անցկացրեց, որոնց արդյունքում նախանշվեցին դրա լուծման համար հնարավոր նախնական տարբերակները։

Հանդիպման ավարտին Կարեն Բոթոյանը «Թայմ Լենդե գիտաուսումնական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ եղավ այն վայրերում, ուր աշխարհի տարբեր վայրերից այցելում են արկածային տուրիզմի հարյուրավոր սիրահարներ։ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ կան բազմաթիվ գաղափարներ, որոնց մի մասն արդեն իսկ բերված են ծրագրային տեսքի, իսկ դրանց իրականացումը ամբողջ տարածաշրջանը գրավիչ և հարմարավետ կդարձնեն տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների համար։ Կարեն Բոթոյանն իր հերթին վստահեցրեց, որ պետությունը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել նման խնդիրների կյանքի կոչմանը և որ այս տարածաշրջանը, նաև զբոսաշրջության շնորհիվ կարող և պետք է զարգացման առաջանցիկ տեմպեր գրանցել։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30