Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում

27.06.2017

Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով Ճամբարակի տարածաշրջանում էր: Մարզպետը նախ եղավ Ճամբարակի պանրի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրամասերից մեկում, որը հիմնվել է 2016 թվականին, ,,Գուլինյան Ժիրայր,, ԱՁ-ի և ,,Առաքելություն Հայաստան,, բարեգործական կազմակերպության համատեղ ներդրումների արդյունքում: Ըստ արտադրության պատասխանատու Արթուր Լազարյանի՝ Ճամբարակի և տարածաշրջանի 7 համայնքների մոտ 100 տնտեսություններից օրական մթերվում է 4 տոննա կաթ, որից 1 տոննան մշակվում է իրենց արտադրամասում, իսկ մնացած 3 տոննան, հնարավորությունների բացակայության պատճառով, հանձնվում է այլ մթերողների: Արտադրության պատասխանատուն համոզված է, որ եթե՝ հնարավորություն լինի արտադրամասն ընդլայնելու, կընդլայնվեն նաև արտադրության ծավալները: ,, Այստեղ արտադրվում է լոռի և չանախ տեսակի պնիր: Իրացումը կատարվում է Հայաստանի շուկաներում: Բայց եթե աջակցություն լինի, մենք կարտադրենք նաև թել, մարինացված, կճուճով, հորած և այլ տեսակի պանիրներ և դրանով կաջակցենք նաև կաթ հանձնող տնտեսություններին,,- մարզի ղեկավարին ներկայացրեց Արթուր Լազարյանը:
Մարզպետը ծանոթացավ արտադրությանը, հետաքրքրվեց դրա ընդլայնման ժամկետներով և առկա խնդիրներով: Կարեն Բոթոյանը նշեց, որ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս տեսակետից շատ կարևոր է Ճամբարակում նման արտադրամաս ունենալը: ,,Նմանատիպ փոքր ձեռնարկություններ մարզում շատ կան: Մենք այցելում ենք, ծանոթանում նրանց գործունեությանը ու փորձում որևէ կերպ աջակցել նրանց՝ մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում,,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Մարզի ղեկավարն այցելեց նաև Ճամբարակում գործող «Արեգունի» ՀԿ, որտեղ ծանոթոցավ շենքային պայմաններին, մասնակցեց «Արեգ» մյուզիքլային տիկնիկային թատրոնի ներկայացմանը: Մարզպետ Կարեն Բոթոյանը խոստացավ աջակցել կազմակերպությանն իր լիազորությունների սահմաններում, որպեսզի այստեղ հաճախող դպրոցահասակները կարողանան նորմալ պայմաններում ստանալ մշակութային դաստիարակություն: Աշխատանքային շրջայցի ավարտին Ճամբարակի քաղաքապետարանում Կարեն Բոթոյանն անցկացրեց խորհրդակցություն տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նրանք մարզպետին ներկայացրին իրենց համայնքներին վերաբերող ընթացիկ հարցեր, կատարված և նախանշված գործողություների մասին հաշվետվություններ: Մարզպետը հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում հաճախ է այցելելու համայնքներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց լուծման տարբերակները քննարկելու նպատակով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:04:15