Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպեց Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին
22.06.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հունիսի 22-ին այցելեց Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Բուժաշխատողի օրվա առթիվ մարզպետը շնորհավորեց Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմին՝ մաղթելով նրանց աշխատանքային ու անձնական հաջողություններ:<<Մեծ է ձեր դերը մեր հանրության առողջ ապրելակերպն ապահովելու գործում: Ձեզանից խնդրում ու պահանջում եմ մասնագիտական մոտեցում ու մարդկային վերաբերմունք: Համոզված եմ, որ դուք հիմնականում պահպանում եք հիպոկրատի երդումը և խղճի մտոք եք իրականացնում մեր քաղաքացիների բուժսպասարկումը: Համոզված եղեք, որ մենք միշտ կլինենք աշխատող մարդկանց կողքին՝ ըստ արժանվույն գնահատելով նրանց վաստակը>>,-նշեց մարզպետ Կարեն Բոթոյանը: Գավառի պոլիկինիկայի տնօրեն Արտակ Եդոյանը եւ բուժանձնակազմի անդամներն իրենց հերթին հավաստիացրին, որ կանեն հնարավորը՝ բնակչության բուժսպասարկման որակը բարելավելու եւ ավելի բարձր հիմքի վրա դնելու համար: