Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2017

Հարգելի բուժաշխատողներ
Անգնահատելի է ձեր դերը մարդկանց առողջ ապրելակերպն ապահովելու, հանրության բուժսպասարկումն իրականացնելու գործում: Օրվա ցանկացած պահի ձեր կարիքը զգում են ամենատարբեր տարիքի բազմահազար մարդիկ, ովքեր ձեր մասնագիտական հմտությունների ու մարդկային վերաբերմունքի շնորհիվ վերադառնում են առողջ կյանքի ու գործունեության: Տարիների ձեր վաստակը եւ աշխատանքային ձեռքբերումները միանգամայն արժանի են ամենայն հարգանքի, երախտագիտության ու շնորհակալության:
Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ, ցանկանում խաղաղ երկինք, քաջ առողջություն, անսահման սեր ու երջանկություն, անձնական ու մասնագիտան նորանոր հաջողություններ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան