Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

20.06.2017

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց մարզի շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Բացման խոսքում մարզպետը նշեց, որ մեծ գնահատանքի է արժանի քաղաքացիական հասարակության ծավալած աշխատանքը և որ դեռևս շատ խնդիրներ կան մարզում, որոնց լուծումն առանց քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավման դժվար է պատկերացնել։ Մարզպետը կարծիք հայտնեց, որ մարզային իշխանությունների հետ տևական ժամանակ ընթացող համագործակցությունն ավելի կընդլայնվի ու հնարավորինս արագ կստեղծվեն պայմաններ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։ Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ամփոփ տեղեկատվություն ներկայացրին իրենց գործունեության կոնկրետ ուղղությունների, իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի վերաբերյալ, մարզպետից ակնկալելով համագործակցություն և աջակցություն՝ կոնկրետ խնդիրների լուծման հարցում: Կարեն Բոթոյանը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում աջակցել մարզի զարգացմանը միտված ծրագրի իրականացմանը, ինչպես նաև խոստացավ նման ձևաչափի հանդիպումներին հաղորդել պարբերական բնույթ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36