Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասնագիտական դասընթաց Գեղարքունիքի մարզի նեղ մասնագետ բժիշկների համար

20.06.2017

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ եւ ,,Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում,, հասարակական կազմակերպության, ,,Գեդեոն Ռիխտեր,, դեղագործական ընկերության հետ համագործակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի բուժհաստատությունների բուժաշխատողների համար կազմակերպվեց մասնագիտական դասընթաց: Այն վարեցին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսներ եւ մայրաքաղաքի առանձին բուժհաստատությունների բարձրակարգ մասնագետներ: Դասընթացում դասախոսություններ ներկայացվեցին ,,Թթվակախյալ հիվանդությունների վարում առաջնային օղակի բժիշկների պրակտիկայում, կանանց վերարտադրողական ֆունկցիայի պահպանման մոտեցումները առաջնային օղակի բժիշկների պրակտիկայում, բարձր սրտանոթային ռիսկով զարկերակային գերճնշումով հիվանդությունների վարման սկզբունքները, տագնապային խանգարումների վաղ հայտնաբերում առաջնային օղակի բժիշկների պրակտիկայում,, թեմաներով: Դասընթացին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունների նեղ մասնագետ բժիշկները: Բուժաշխատողի օրվա առթիվ եւ երկարամյա անբասիր աշխատանքի համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեցին Մարտունու ծննդատան բժիշկ Աշոտ Հովհաննիսյանը, Մարտունու ԲԿ բժիշկ Հոմերոս Ավետիսյանը, Դպրաբակի ԲԱ բժիշկ Շուրա Խաչատրյանը, Վարդենիսի պոլիկլինիկայի բժիշկ Գագիկ Մկրտչյանը, Սեւանի ԲԿ բժիշկ Սեդա Կոնդյանը, Գավառի ԲԿ բժիշկ Անահիտ Հարությունյանը եւ Գավառի պոլիկլինիկայի բժիշկ Հասմիկ Ավալյանը: Շնորհակալագրերը դասընթացի ժամանակ պարգեւատրվածներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:29:04