Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ֆրանսիական ՙԱֆրատ՚ տուրիստական կազմակերպության ներկայացուցիչներին

20.06.2017

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՙԱֆրատ՚ տուրիստական կազմակերպության ներկայացուցիչներ Մարտին Շալինյեին , Սեբաստիան Ֆավիեին եւ Անժելա Գավրիեին : Հանդիպումը կայացավ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ 2016 թվականին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում: Հանդիպման սկզբում Սեբաստիան Ֆավիեն խոսեց համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերի մասին, ապա ներկայացրեց նույն համագործակցության ծրագրերով նախատեսված անելիքները, որոնք էլ ավելի կխթանեն տուրիզմի գովազդումն ու աշխուժացումը Գեղարքունիքի մարզում:ՙՄեր ծրագրերի առաջին առանցքը համայնքներում հետազոտությունների զարգացմանն ուղղված քայլն է, որտեղ նախատեսում ենք մասնագիտական վերապատրաստումներ` զարգացման ծրագրերի իրականացման և առաջին բուժօգնության կազմակերպման ուղղություններում: Երկրորդ առանցքը տուրիզմի բնագավառի համակարգումն է, որտեղ մեծ դեր է վերապահվում Սեւան քաղաքում հիմնված տուրիստական տեղեկատվական գրասենյակի գործունեությանը, իսկ երրորդ առանցքում մարզի քաղաքներում տուրիստական ցուցանակների տեղադրման ծրագիրն է՚,-ներկայացրեց Սեբաստիան Ֆավիեն:
Անդրադառնալով ներկայացված ծրագրերին եւ համագործակցության հետագա քայլերին՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ֆրանսիական կողմին հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ինչպես ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ հեռանկարում սպասվող ծրագրերի իրականացման ուղղություններում:ՙՈղջունում եմ ֆրանսիացի մեր գործընկերներին եւ ուզում եմ հավաստիացնել, որ մեր կապը կլինի էլ ավելի ամուր, համագործակցությունը՝ առարկայական: Մենք հնարավորինս կաջակցենք, որ տուրիզմը նկատելի զարգացում եւ վերելք ապրի մեր մարզում, իսկ մեր սերտ համագործակցությունը վերածվի բարեկամության՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Մարզպետ Կարեն Բոթոյանը ֆրանսիական կողմին առաջարկեց՝ լայն համագործակցություն հաստատել նաեւ մարզում գործող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նշանակալի փորձ են ձեռք բերել տուրիզմի, բնապահպանության, բիզնեսի զարգացման ոլորտներում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55