Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրկեսային ծրագիր մարզի փոքրիկների համար

19.06.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի բարձր հովանու ներքո հունիսի 16-ին և 17-ին Երեանի պետական կրկեսի Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի սաները հյուրախաղերով հանդես եկան մարզի Սևան, ճամբարակ, Մարտունի Վարդենիս և Գավառ քաղաքներում: Կրկեսի դերասանները մարզի քաղաքների և տարածաշրջանների համայնքների փոքրիկ հանդիսատեսին մատուցեցին ուրախ ու   հետաքրքիր ծրագիր: Իրենց բազմաժանր կատարումներով հանդես եկան աճպարարներ, ձեռնածուներ, օղակային մարմնամարզիկներ,  այլ դերասաններ:  Կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանի տեղեկացմամբ, մարզի բոլոր տարածաշրջաններում կրկեսային  ծրագրերն ընթացել են լեփլեցուն դահլիճներում, ժպտացող մանուկների ուրախ ծափերի ներքո, փոքրիկ հանդիսատեսին պարգևելով անմոռանալի պահեր:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55