Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել
15.06.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի շրջանակներում մարզպետին ներկայացվել է շինարարության ընթացքի, շինարարության ավարտից հետո թատրոնի շենքի կահավորման և տեխնիկական հագեցվածության հետ կապված հարցեր։
Թատրոնի անձնակազմի հետ քննարկվել է նաև դերասանական կազմի համալրման, մշակութային օջախի հետագա զարգացումն ապահովելու հետ կապված հարցեր։ Մարզպետն իր պատրաստակամությունն է հայտնել թատրոնի անձնակազմի հետ քննարկել վերջիններիս կողմից ներկայացվելիք առաջարկները։
Կարեն Բոթոյանն իր խոսքում կարևորել է նաև Գեղարքունիքի մարզում մշակութային կյանքն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը և հայտնել, որ այդ նպատակով իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է իրականացնել կոնկրետ քայլեր։