Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

14.06.2017

Հունիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի հետ: Մարզպետը նշեց, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում էական ձեռքբերումներ ունենալու համար հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր միջոցները: «Բոլոր ուղղություններում պետք է կատարենք ամենօրյա հետևողական և լարված աշխատանք, առանց անտեսելու որևէ հիմնախնդիր: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք շոշափելի հաջողություններ արձանագրել»- նշեց Կարեն Բոթոյանը:
Քննարկման ընթացքում գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարվեց հետևողական աշխատանք տանել մարզի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ հատկացվող դիզվառելիքի, պարարտանյութերի բաշխման, մարզում իրականացվող բնապահպանական նշանակության ծրագրերի վերահսկման ուղղությամբ: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը հանձնարարվեց ներկայացնել մարզի վերջին 4 տարիների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերլուծությունը և հետևողական աշխատանք տանել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը բարելավելու ուղղությամբ: Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց մշտական ուշադրության կենտրոնում պահել բնակչությանը մատուցվող առողջապահական և սոցիալական ծառայությունների մատուցման որակը: Խորհրդակցության ընթացքում տրվեցին այլ հանձնարարականներ ևս:
«Մենք պետք է վերլուծենք և ընտրենք առաջնահերթություն պահանջող ծրագրերը և հստակեցնենք, թե որտեղից ենք սկսում ու որն ենք համարում ամենառաջնայինը՝ կարճ ժամկետում տեսանելի արդյունքներ գրանցելու համար»- ամփոփեց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 14:13:57