Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Բոթոյանն ընտրվեց Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ

13.06.2017

Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ մարզի շախմատի ֆեդերացիայի նիստ, որը վարում էր ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։ Նիստի օրակարգում ներառված էր նաև մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցը, տեղի ունեցավ քվեարկություն, որի ընթացքում Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Կարեն Բոթոյանը։ Նիստի ընթացքում Սմբատ Լպուտյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին՝ մարզում շախմատային կյանքի աշխուժացման և առաջընթացի ապահովման համար, ինչպես նաև շնորհավորեցին նորանշանակ նախագահին՝ ցանկանալով նրան աշխատանքային հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ այս բնագավառում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հուլիսին կայանալիք «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային երիտասարդական մրցաշարի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59