Նորություններ
Գեղարքունիքում կարկուտը վնասներ է պատճառել տնտեսություններին
13.06.2017

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ , Շատջրեք եւ Մաքենիս համայնքներում հունիսի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում տեղացած կարկուտը լուրջ վնասներ է պատճառել գյուղացիական տնտեսություններին: Վարդենիկի, Շատջրեքի և Մաքենիսի համայնքների ղեկավարների տեղեկացմամբ՝ իրենց ղեկավարած համայնքներում կարկուտը վնասել է հացահատիկի և կարտոֆիլի ցանքեր, պտղատու ծառեր, բանջարբոստանային մշակաբույսերի սածիլներ: Ավելի քան 150 տնտեսություններին հասցված վնասների չափերը ճշտվում են համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից: