Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ,,Ակցիոնա Էներգիա Գլոբալ,,ՍԼ ընկերության ներկայացուցիչներին

07.06.2017

Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը ընդունեց իսպանական ,,Ակցիոնա Էներգիա Գլոբալ,,ՍԼ ընկերության ներկայացուցիչներին : Հանդիպման նպատակն էր մարզի ղեկավարի հետ քննարկել ընկերության կողմից մարզում նախատեսվող այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի մեկնարկը: Ինչպես ներկայացրին  ,,Ակցիոնա Էներգիա Գլոբալ,,ՍԼ ընկերության մասնագետները, իրենք նախապատրաստվում են մինչև հուլիս ամիսը մարզի Վարսեր համայնքից հատկացվելիք տարածքում տեղադրել 80 մետր բարձրություն ունեցող 2 չափիչ կայան և 1 հատուկ սարքավորում՝ քամու տեխնիկական տվյալները ստուգելու նպատակով: ,, Ստուգման գործընթացի համար անհրաժեշտ կլինի մեկ տարի: Բավարար տվյալներ ունենալու դեպքում 2018 թվականի նույն ժամանակահատվածում ընկերությունը նշված տարածքում կկատարի մոտ 40 մլն դոլարի ներդրում՝ 150 մեգավատ հզորությամբ հողմաէլեկտրակայաններ կառուցելու համար: Մեր կազմակերպությունը նախատեսում է ներդրումներ կատարել նաև արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ուղղությամբ,,- իր խոսքում նշեց ,,Ակցիոնա Էներգիա Գլոբալ,, ՍԼ ընկերության ներկայացուցիչ Աշոտ Առաքելյանը:
Մարզպետ Կարեն Բոթոյանը ողջունեց և հավանություն տվեց,,Ակցիոնա Էներգիա Գլոբալ,, ՍԼ ընկերության նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնեց աջակցել ընկերությանը այն աշխատանքներում, որոնք կբխեն մարզպետարանի հնարարավորություններից  և լիազորություններից: Այս ուղղությամբ կողմերի միջև ստորագրվեց  համագործակցության հուշագիր: Մարզպետը ընկերությանն առաջարկեց նաև համագործակցություն հաստատել տուրիզմի , ջերմոցաշինության ոլորտներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15