Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

06.06.2017

Հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Կարեն Բոթոյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Սոցիալ-տնտեսական և այլ բնույթի տարբեր խնդիրներով մարզպետին դիմեց 55 քաղաքացի: Նրանցից 10-ը դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման խնդրով, 2 քաղաքացի՝ ,,Փարոս,, համակարգում ընդգրկվելու կամ պետության կողմից սահմանված միանվագ դրամական օգնությունից օգտվելու, հաշմանդամության տարբեր խմբերում ընդգրկված 4 քաղաքացի՝ պետության կողմից տրամադրվող առողջարանային ուղեգրերից օգտվելու, 3 դիմումատու՝ պետպատվերի շրջանակներում իրենց վիրահատությունը կամ բուժումը կազմակերպելու, 8 քաղաքացի՝ հողհատկացման, սեփականության իրավունքի ձեռքբերման, բնակարանների գրանցման և բնակելի տարածքների բարեկարգմանն ուղղված խնդիրներին աջակցելու ակնկալիքով: Մնացած 28 քաղաքացու կողմից ներկայացված դիմումները դրամական աջակցություն ստանալու նպատակով էին: Մարզի ղեկավարի կողմից կամ նրա հանձնարարությամբ դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված ժամկետում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55