Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ եռասերունդ երկրապահների ճամբարային սեզոնի բացումը

05.06.2017

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածքում բացվեց եռասերունդ երկրապահների ճամբարային սեզոնը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, պաշտոնական այլ անձինք: Բացման արարողությունը, երկրապահական ավանդույթների ոգով, մեկնարկեց ՀՀ պետական եւ ԵԿՄ օրհներգերի հնչեցմամբ եւ հոգեւոր հոր օրհնանքի խոսքով։ Ապա ելույթ ունեցան երեք սերունդների երկրապահներ։ Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ ,,Պատանի երկրապահը,, կայացած կառույց է, զարգանում է ճիշտ ուղղությամբ, ինչի ապացույցն էր նաեւ ,,Ազգ-բանակ,,համաժողովում այս կառույցների սաների արձանագրած բացարձակ հաջողությունը։
Ինչպես ներկայացրեց ճամբարի պետ Նարեկ Գասպարյանը, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի գեղատեսիլ անտառում գտնվող ճամբարն այս տարի կունենա 14 հերթափոխ։ Ճամբարում ուսումնամարզական վարժանքները ամառային հանգստի հետ կզուգահեռեն Երեւանի բոլոր վարչական շրջանների, ՀՀ բոլոր տարածքների, Արցախի բոլոր շրջանների մոտ 6 000 պատանի երկրապահ։ Ճամբարում կհյուրընկալվեն նաեւ սփյուռքահայ երեխաներ, սոցիալապես անապահովներ։ Ընթացիկ տարվա ընթացքում երկրապահական ճամբարում կհանգստանան մոտ 7 000 մարդ։
Ճամբարային վարժանքները հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլ են։ Այստեղ կան բոլոր հարմարությունները կրակային, շարային պարապմունքների, հոգեւոր դասերի, առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների դասընթացների համար։ Ճամբարում պատանիների հետ կամավորական սկզբունքներով աշխատում են տարբեր մարզաձեւերի լավագույն մասնագետներ՝ շախմատ, թեքվոնդո, դուքենդո, նետաձգություն, ձիասպորտ, ֆուտբոլ եւ այլն։
Ճամբարում գործում են բուժսպասարկման, փրկարարական եւ հասարակական կարգի պահպանման շուրջօրյա ծառայությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36