Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն
02.06.2017

Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Կարեն Բոթոյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Ելնելով ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի՝ մարզերում արտագնա խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականից, մարզպետ Կարեն Բոթոյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց՝ 1 շաբաթյա ժամկետում, ըստ ոլորտային առաջնահերթ խնդիրների, ներկայացնել առաջարկությունների փաթեթ: ,,Հարկավոր է սեղմ ժամկետում ներկայացնել ձեր ղեկավարած ոլորտներում առկա առաջնահերթությունները և հրատապ խնդիրների ցանկը, որպեսզի մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը դրանք քննարկի և կազմի առաջարկությունների մի փաթեթ՝ ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով: ՀՀ կառավարության որդեգրած այս քաղաքականությունը, անշուշտ, կտա իր դրական արդյունքը մարզի զարգացման հարցում ,, - իր խոսքում նշեց մարզի ղեկավարը: Գեղարքունիքի մարզպետարանի կողմից պատրաստված առաջարկությունների փաթեթը հունիսի 7-ին կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմին՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության արտագնա խորհրդակցության ընթացքում քննարկելու նպատակով: