Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
31.05.2017

Հարգելի հայրենակիցներ
Մեր երեխաների կյանքի պաշտպանության ու երջանկության համար մենք պետք է անենք առավելագույնը՝ նրանց խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք թողնելու համար, քանզի մեր մատաղ սերնդի մեջ ամփոփված է ոչ միայն կյանքի շարունակությունը, այլ նաեւ՝ մեր հայրենիքի լուսաշող, գեղեցիկ ապագան: Նվիրենք մեր ամեն մի օրն ու ժամը հանուն մեր երեխաների առողջ, ստեղծարար ու պաշտպանված ապրելակերպի:
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանում նրանց մանկական ու պատանեկան անհոգ տարիներ, խաղաղ ու արարչագործ հայրենիք, ծնողական անսպառ սեր ու գուրգուրանք, միշտ պայծառ տրամադրություն:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան