Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Բոթոյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

25.05.2017

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի նիստում Կարեն Բոթոյանը նշանակվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Օրվա երկրորդ կեսին նորանշանակ մարզպետին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը: Նա շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար եւ ցանկացավ աշխատանքային հաջողություններ: ,, Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց՝ Կարեն Բոթոյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին: Կարեն Բոթոյանը մեկ ընտրաշրջան եղել է ՀՀ Աժ պատգամավոր, իսկ ՀՀ Աժ 6-րդ գումարման ընտրություններում շահել է Գեղարքունիքի մարզի ընտրողների մեծ մասի վստահությունը: Անկախ այն ամենից, թե ինչքան աշխատանք է կատարվել մարզում, մենք ունենք կուտակված հսկայական հիմնախնդիրներ, որոնց լուծմանը դուք պետք է ձեռնամուխ լինեք նորանշանակ մարզպետի հետ միասին: Դա ես համարում եմ ծանր  աշխատանք, քանի որ ձեր մարզն ունի գործազրկության և աղքատության բավականաչափ նիշ: Դրանցից ամենակարեւորը սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունն է, երկրորդը՝ համայքներում կայուն եկամուտների աղբյուրների ստեղծումը, բավարար ու լայնածավալ ներդրումների ապահովումը, որոնք պահանջում են ամենօրյա լարված աշխատանք: Նորանշանակ մարզպետն աշխատանքային լուրջ մտադրություններով է եկել մարզ՝ միաժամանակ լուրջ ժառանգություն ստանալով նախորդ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից, ով մարզում հասցրել է լրջագույն փոփոխությունների սկիզբը դնել ,,-նշեց Դավիթ Լոքյանը:
Նախարարը միաժամանակ կոչ արեց նորանշանակ մարզպետին ու մարզպետարանի աշխատակազմին՝ առաջին աշխատանքային լուրջ քայլը համարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կոչով հայտարարված հանրապետական շաբաթօրյակի արդյունավետ իրականացումը ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի շրջանակներում:
Դավիթ Լոքյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում իրականացրած արդյունավետ ու ջանադիր աշխատանքի համար, միաժամանակ հույս հայտնելով, որ նա իր փորձն ու գիտելիքները այսուհետ մարզի զարգացմանը կծառայեցնի Ազգային ժողովում աշխատելու ընթացքում:
ՙՈւզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների ղեկավարներին, մարզային ենթակայության կազմակերպություններին՝ համագործակցված եւ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ կառավարությանն ու անձամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որոնց գործուն աջակցությամբ Գեղարքունիքում իմ պաշտոնավարման տարիներին իրականացվել են սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր, բարեփոխումներ կատարվել կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում: Մենք ունենք ձեւավորված թիմ, որը քաջ տիրապետում է իրավիճակին, հիմնախնդիրներին եւ պատրաստ է աշխատելու նոր մարզպետի հետ, թիկունք կանգնել նրան բոլոր ձեռնարկներում: Իսկ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի օրենսդիր մարմնում աջակցեմ մեր մարզի զարգացմանն ու հիմնախդիրների լուծմանը՚,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:
ՙԵս շնորհակալություն եմ հայտնում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարությանը ցուցաբերած վստահության համար : Հինգ տարի եղել եմ ԱԺ պատգամավոր այս ընտրատարածքից և ծանոթ եմ թիմի աշխատանքին: Համոզված եմ, որ այդ թիմի օգնությամբ հաջողությամբ կկատարենք մեր առջեւ դրված խնդիրները՚,-ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06