Նորություններ
Պատանի մարզիկը Եվրոպայի բաց առաջնության մրցանակակիր
24.05.2017
Մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Սևան քաղաքի մարզադպրոցի սան Կարեն Առաքելյանին և նրա մարզչին: Ինչպես ներկայացվեց, պատանի մարզիկը ընդգրկված է եղել Ուկրաինայի Հանրապետությունում օրերս կայացած Եվրոպայի բաց առաջնությանը մասնակցություն ցուցաբերած ՀՀ հավաքականի կազմում: Մրցաշարի ընթացքում Կարեն Առաքելյանը իր ուժերն է փորձել ուժային եռամարտ և գետնից ձգում վարժություն մարզաձևերից և իր տարիքային խմբում արժանացել առաջին կարգի մրցանակի: Մարզպետի պաշտոնակատարը շնորհավորեց պատանի մարզիկին և նրա մարզչին՝ ձեռք բերած հաղթանակի համար, մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաղթանակներ տարբեր մրցաշարերում: ,,Շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետարանին՝ ինձ ցուցաբերած աջակցության համար: Դա ավելի է պարտավորեցնում ինձ, որպեսզի բարձր պահեմ իմ մարզի ու երկրի անունն ու պատիվը: Ես ձգտում եմ դառնալ միջազգային տարբեր առաջնությունների մասնակից և իմ հաղթանակներով նպաստեմ, որպեսզի բարձրացվի իմ երկրի դրոշը և հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը,, - իր շնորհակալական խոսքում նշեց Եվրոպայի բաց առաջնության մրցանակակիր Կարեն Առաքելյանը: Հավելենք նաև , որ պատանի մարզիկը նախապատրաստվում է նոյեմբեր ամսին մասնակցել նույն մարզաձևից կայանալիք աշխարհի առաջնությանը: