Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են հանրապետական շաբաթօրյակին

24.05.2017

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզում՝ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման, աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ կազմակերպելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Հանձնաժողովի անդամները ներկայացրին մարզում տիրող սանիտարական վիճակը, զեկուցեցին կատարված ամենօրյա աշխատանքների մասին՝ ըստ ոլորտների, խոսեցին ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականների կատարման մասին: Մարզում սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների արդյունավետ լուծման նպատակով հանձնաժողովի անդամները ներկայացրին նաև մասնագիտական դիտողություններ և առաջարկություններ: Մարզպետի պաշտոնակատար Անդրանիկ Հակոբյանը հանձնարարեց մայիսի 27-ին կայանալիք հանրապետական շաբաթօրյակին ցուցաբերել բարձր պատասխանատվություն և աշխատանքներին ներգրավել համայնքներում գործող բոլոր համայնքային, մարզային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական տարբեր հաստատություններին, մասնավոր ընկերություններին: Հանձնարարվեց համայնքներում ապահովել աղբահավաքման և սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավվածությունը, շաբաթօրյակներ իրականացնել նաև մարզում տեղակայված պատմամշակութային հուշարձանների տարածքներում: ,,Մեր նպատակը մեկն է՝ մեր տունը պահենք մաքուր: Մենք այդ մշակույթը պետք է ձևավորենք և կարողանանք մաքուր պահել մեր բնակավայրերը: Առաջարկում եմ մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչությանը, որպեսզի սահմանվի հանրակրթական դպրոցների հերթապահություն՝ մարզի տարածքում տեղակայված և հատկապես զբոսաշրջային գրավչություն հանդիսացող հուշարձանների տարածքներում մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով,, -իր խոսքում հավելեց Անդրանիկ Հակոբյանը: Ըստ հանձնարարականի՝ մայիսի 27-ին անցկացվելիք շաբաթօրյակի վերաբերյալ յուրաքանչյուր համայնք պետք է մարզպետարան ներկայացնի համապատասխան տեղեկատվություն և լուսանկարներ, իսկ շաբաթօրյակի աշխատանքները՝ լուսաբանվեն մարզային և համայնքային ԶԼՄ-ներով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28