Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կալավանում բացվեց փառքի հուշարձան նվիրված Ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին

08.05.2017

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում բացվեց 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսներ, Հայոց բանակի ժամկետային զինծառայողներ Անդրանիկ ՈՒրֆանյանի, Ռոբետ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի փառքի եւ անմահության հուշարձանը: Հուշարձանը պատրաստվել եւ տեղադրվել է Կալավանի գյուղապետ, ԵԿՄ ՙԿրասնի՚ ջոկատի անդամ Սամվել Ծատուրյանի նախաձեռնությամբ եւ Կալավանի գյուղապետարանի միջոցների հաշվին: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին և ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ ՙԿրասնի՚ ջոկատի անդամները, ՀՀ ԶՈւ զինծառայողներ, Արցախյան ազատամատի եւ Ճամբարակի ինքնապաշտպանական կռիվների մասնակից վետերաններ, հերոսների ծնողներն ու հարազատները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, ինչպես նաեւ Կալավանում գտնվող մի խումբ օտարերկրյա զբոսաշրջիկներ:
Հուշարձանի բացման եւ օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածքի հոգեւոր հովիվ Տեր-Պսակ քահանան: Ինչպես բացման խոսքում նշեց նախաձեռնության հեղինակ, Կալավանի գյուղապետ Սամվել Ծատուրյանը հերոսներին նվիրված փառքի հուշարձանը Կալավանում տեղադրելը մտահղացվել է դեռեւս 2016 թվականին, թիվ 116 մարտական դիրքում իրականացված մարտական հերթապահության ժամանակ: ՙՄեր ջոկատի ջանքերով հերոսների զոհվելու վայրում նախորդ հունիսին տեղադրվեց նրանց փառքի եւ անմահության հուշարձանը, բայց մենք հարկ համարեցինք նրանց պատվին եւս մեկ հուշարձան-սրբավայր ունենալ նաեւ Հայաստանի հեռավոր, բայց եւ գողտրիկ այս անկյունում: Պետք է հավերժ հիշվեն այս սուրբ անունները՝ որպես հայրենասիրության ու նվիրումի, փառքի ու սխրանքի անկրկնելի օրինակ,, - նշեց Սամվել Ծատուրյանը: ԵԿՄ վարչության նախագահի անունից ԵԿՄ վարչության ՙԵռասերունդ երկրապահ՚ հուշամեդալով հետմահու պարգեւատրվեցին Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը: Պարգեւները հերոսների հարազատներին հանձնեց ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Վազգեն Վարդանյանը: ԵԿՄ վարչության պատվոգրերով ու հուշամեդալներով պարգեւատրվեցին նաև Ճամբարակի երկրապահներին 2016 թվականին ապրիլի ընթացքում նյութական աջակցություն ցուցաբերած համայնքների ղեկավարներ եւ առանձին բարերարներ, հուշարձանի հեղինակ Կարո Ղալեչյանը, ռեժիսոր եւ լրագրող Ջիվան Մամիկոնյանը: Հերոս տղաների զինվորական ծառայության, մղած հերոսամարտերի մասին դրվագներ ներկայացրին, երգեր ու բանաստեղծություններ ձոնեցին Կալավանի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ Ճամբարակի տարածքի պատանի երկրապահները: ՙԿրասնի՚ ջոկատի հրամանատարի և ազատամարտիկների կողմից հնչեցին ոգեկոչման խոսքեր: Հերոսների պատվին Կալավանի արարողությունների սրահում տրվեց հոգեհաց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28