Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը Մայիսյան Հաղթանակների տոնի առթիվ

06.05.2017

Հարգելի հայրենակիցներ
Արդեն ավելի քան 7 տասնամյակ Մայիսի 9-ը մեր պատմության մեջ ու հայ ժողովրդի սրտում մտել է որպես Մեծ հաղթանակի տոնի օր, խաղաղության պահպանման խորհրդանիշ, հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոս հայորդիների հիշատակի ոգեկոչման ավանդույթ:Այդ սրբազան Հաղթանակների սկիզբը մեր հերոս պապերն ու հայրերը դրեցին 1945 թվականի մայիսի 9-ին, Բեռլինում՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծնկի բերելով մեր ազգի ու հայրենիքի գոյությանը սպառնացող գերմանաֆաշիստական բանակին:Անմոռաց ու մեծագույն այդ սխրանքը հայ մարտիկները կրկնեցին 47 տարի անց՝ մեր հողի ու արյան մահացու թշնամուց ազատագրելով Շուշին եւ Արցախյան գոյամարտը բեկելով մեր օգտին: Պատմական այդ հաղթանակների շնորհիվ է միայն, որ մենք կարողացանք ի չիք դարձնել արտաքին սպառնալիքները եւ ապահովել մեր հողի խաղաղությունը, հայկական պետականության կերտման բնականոն ընթացքը:
Ամեն տարվա մայիսի 9-ին մենք ազգովի գլուխ ենք խոնարհում հարյուր հազարավոր այն հայորդիների սխրանքների եւ հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքի եւ արյան գնով կռեցին մեր գոյապայքարի բեկումնային երկու Հաղթանակները՝ ապահովելով Հայոց հայրենիքի խաղաղ զարգացումն ու հարատեւությունը, սերունդներին փոխանցելով իրենց հայրենասիրական ու անպարտելի ոգին:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակների տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, խաղաղություն,անսպառ երջանկություն ու հաջողություններ, ամենայն սեր ու բարիք, նորանոր անշրջելի հաղթանակներ:
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28