Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խրախուսեց ,,Զվարթնոց վերածննդի,, երգի փառատոնի մրցանակակիրներին

04.05.2017

,,Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի նախաձեռնած հայ երգի ամենամյա մրցույթ-փառատոնը հանրապետությունում անցկացվում է 2012 թվականից: Ինչպես փառատոնի կազմակերպիչներն են հավաստում, Գեղարքունիքի մարզի դպրոցականներն ամեն տարի ակտիվ մասնակցություն են ունենում այդ փառատոնին՝ գրանցելով ակնառու հաջողություններ: Փառատոնի հանրապետական փուլին այս տարի Գեղարքունիքի մարզից մասնակցել են 8-16 տարեկան ավելի քան 200 դպրոցական, ովքեր ներկայացրել են հանրակրթական, մանկական արվեստի և երաժշտական դպրոցները: Մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում Գեղարքունիքի մարզից 7 մասնակիցներ իրենց լավագույն կատարումների համար հաղթող են ճանաչվել: Փառատոնի ,,Ժողովրդական երգ,, անվանակարգում առաջին մրցանակի են արժանացել Սարուխանի արվեստի դպրոցի սաներ 10 և 11- ամյա Էրիկ Վարդանյանը և Աշոտ Կատվալյանը, Նորատուսի արվեստի դպրոցի սան, 16- ամյա Ինեսա Մանուկյանը, ,,Էստրադային երգ,, անվանակարգում Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի սան, 14- ամյա Սաթենիկ Սահակյանը և Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի սան, 14 -ամյա Ռազմիկ Աչիկյանը: 2-րդ մրցանակին արժանացել է Սևանի արվեստի դպրոցի սան, 15- ամյա Մարիամ Սիմոնյանը, իսկ 3-րդ տեղի համար մրցանակի է արժանացել Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի և Գավառի արվեստի դպրոցի սան, 11- ամյա Մարիաննա Բրսիկյանը: Մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ ընդունելություն փառատոնի կազմակերպիչների, մրցանակակիրների, նրանց ուսուցիչների, ծնողների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը շնորհավորեց փառատոնի մրցանակակիրներին՝ ձեռք բերած հաջողությունների համար՝ մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ և աշխարհի տարբեր բեմերից հանդես գալու նոր հնարավորություն ու ճանաչում: Ռաֆիկ Գրիգորյանը մրցանակակիրներին հանձնեց ,,Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի կողմից սահմանված պատվոգրերը, իսկ մարզպետարանի կողմից՝ խրախուսական նվերներ: Հանդիպման ընթացքում պատվոգրեր և շնորհակալագրեր շնորհվեցին նաև փառատոնի կազմակերպիչներին և այն դպրոցների տնօրեններին, որտեղ սովորում են հաղթող ճանաչված դպրոցականները: ,, Հպարտանում եմ, որ այսքան անաղարտ ու շնորհալի երիտասարդներ եք տալիս մեր երկրին: Այս հաղթանակները արդյունք են ընտանիքի, դպրոցի, մանկավարժի ջանադիր աշխատանքի, որի համար խորապես շնորհակալ ենք: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ում հետևողական աշխատանքի շնորհիվ Գեղարքունիքի մարզն առանձնանում է իր բարձրակարգ մասնակցությամբ: Մենք համոզված ենք, որ այսուհետ էլ համատեղ աշխատանքով կշարունակենք նպաստել հայ երգի ուսուցման ու տարածմանը, նոր, շնորհալի երեխաների բացահայտմանը,,- իր խոսքում նշեց ,,Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի հիմնադիր, փառատոնի կազմակերպիչ Սուսաննա Բաղդասարյանը: Մրցանակակիրները ներկաներին իրենց շնորհակալությունը հայտնեցին ժողովրդական և ազգային երգերի կատարումներով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28