Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բերկունքում անցկացվեց Սևանա լճում ձկնաբուծության զարգացման ծրագրի ներդրմանը նվիրված հանրային լսում

20.04.2017

Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղում ՙՍեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ՚-ի նախաձեռնությամբ անցկացվեց հանրային լսում՝ նվիրված ՙՍեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագրի ներդրմանը: Հանրային լսմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ներկայացուցիչներ, Բերդկունքի համայնքի ղեկավարը, համայնքի անդամներ, ՙՍեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ՚-ի փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ : ՙՍեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ՚-ի էկոլոգ Տիգրան Վարդանյանը եւ ջրային հետազոտությունների փորձագետ Վարդան Մամիկոնյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրին ՙՍեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ՚-ի նոր ծրագիրը, որով նախատեսում է Սեւանա լճի՝ Բերդկունքին հարող ջրային տարածքում տեղադրել ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն՝ Սեւանի իշխանի բուծման եւ նախկին ձկնապաշարի վերականգնման նպատակով: Հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրին, որ ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություններ Սեւանա լճում, արդեն մի քանի տարի է, ինչ գործում են Շորժայում եւ Կարճաղբյուրում:ՙՄեր հիմնադրամի հիմնական նպատակն է՝ Սեւանա լճում վերականգնել Սեւանի իշխանի նախկին պաշարները, որոնք հասել են տասնյակ հազարավոր տոննաների: Դա առաջին հերթին մարզում կլուծի հազարավոր նոր աշխատատեղերի խնդիր, քանի որ այս ծրագիրը բաղկացած է լինելու մի շարք բաղադրիչներից՝ մանրաձկան արտադրությունից, բուծումից մինչեւ վերամշակում եւ արտահանում՚,-ներկայացրին բանախոսները, միաժամանակ հավելելով, որ հիմնադրամի մասնագետների կողմից ամիսը երկու անգամ իրականացվում են Սեւանա լճի ջրի որակի ուսումնասիրություններ:
Ապա բերդկունքցիներին ներկայացվեց Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ՚-ի ծրագրի բաղադրիչները, որով նախատեսվում է Սեւանա լճի՝ Բերդկունքին հարող տարածքում տեղակայել ցանցավանդակային ձկնաբուծական հերթական տնտեսությունը, իսկ ափամերձ հատվածում կառուցել ձկան վերամշակման գործարանը: Հիմնադրամի ներկայացուցիչների հավաստմամբ՝ օրենքով սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո ծրագիրը կարող է մեկնարկել այս տարվա ընթացքում:Բերդկունք համայնքի անդամներն իրենց հերթին նշեցին, որ եթե ծրագրի ներդրումը համայնքի բնակիչների համար բացի նոր աշխատատեղեր, նպաստի համայնքի զարգացմանը, աղքատության կրճատմանը, Սեւանի իշխանի նախկին պաշարների վերականգնմանը, ապա իրենք միանգամայն կողջունեն այդ քայլը եւ կողմ կլինեն ծրագրի իրակականացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28