Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորաշենում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքը գտնվում է Գեղարքունիքի մարզպետի հոգածության եւ ուշադրության ներքո

20.04.2017

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ Նորաշեն համայնքում 2016 թվականի նոյեմբերից հաշվառված, սոցիալապես ծանր վիճակում գտնվող եւ կենցաղային վատթարագույն պայմաններում բնակվող Մարատ Քառյանի վեց շնչից բաղկացած ընտանիքին է այցելել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը՝ արձագանքելով <<Հետք>>-ում հրապարակված համապատասխան հոդվածներին: Ինչպես տեղեկացրեց  աշխատանքային խմբի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը, Գեղարքունիքի մարզպետի կողմից Մարատ Քառյանի ընտանիքին հատկացվել է դրամական  օգնություն՝ 100 հազար դրամի չափով, ինչպես նաեւ ուսումնասիրվել է ընտանիքի սոցիալական վիճակը, ապրելակերպը, պետական նպաստի հատկացման չափը, հաշվառման ժամկետները:  <<Մարատի ընտանիքը, որը մեր մարզ բնակության է տեղափոխվել 2016 թվականի նոյեմբերից, Կոտայքի մարզի Պտղնի համայնքից, համաձայն օրենքով սահմանված կարգի, հաշվառվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ փետրվար ամսից ստացել 37500 դրամ ընտանեկան նպաստ: 2017 թվականի մարտ ամսին Մարատի ընտանիքում ծնվել է չորրորդ երեխան, ուստի ապրիլ ամսից  նպաստի չափը դառնում է 48 հազար դրամ:Մարզպետի հանձնարարությամբ սոցիալական ծայրահեղ կարիքի մեջ գտնվող այս ընտանիքը  վերցվել է հաշվառման եւ գտնվելու է մարզպետարանի մշտական ուշադրության եւ հոգածության ներքո>>,-ներկայացրեց աշխատանքային խմբի ղեկավարը:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28