Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը
07.04.2017

Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Դիմելով ներկաներին մարզի ղեկավարը նշեց, որ համաձայն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը եւս անցնում է աշխատանքային արտակարգ ռեժիմի: ,,Եթե կառավարությունը պետք է աշխատի ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով, մենք եւս պետք է մեզ տրամադրենք աշխատանքային նման բեռնվածության,,,-նշեց մարզպետը՝ ստորաբաժանումներին տալով առաջնահերթ հանձնարարականներ, որոնք բխում էին ապրիլի 6-ին կայացած ՀՀ կառավարության նիստի հանձնարարականներից: Քաղաքաշինության վարչությանը հանձնարարվեց՝ հստակեցնել մարզի տարածքի այն երթուղիները, որոնք չեն սպասարկվում, եւ տվյալ երթուղային ճանապարհների ընդհանուր վիճակը, բնակարանի կարիք ունեցող բազմազավակ ընտանիքների թիվը եւ նրանց բնակարաններով ապահովելու հնարավորությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի ընթացքը, մարզի չգազաֆիկացված համայնքների ցանկը՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություն: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությանը հանձնարարվեց՝ կանոնակարգել եւ վերահսկել գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող սուբսիդավորված դիզվառելիքի, պարարտանյութերի եւ սերմացուների բաշման գործընթացները, աջակցել Սեւանի ափամերձ տարածքների գույքագրման աշխատանքներին, ձկնաբուծության եւ զբոսաշրջության նպատակով ներդրվող ծրագրերի կազմմանը եւ ներկայացմանը: Հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնին հանձնարարվեց՝ աջակցել համայնքների ղեկավարներին՝ այլընտրանքային էներգիայի արտադրության կազմակերպման նպատակով նախատեսվող հողհատկացումների իրականացման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար: :ՙՄեզ սպասվում է մեծածավալ ու գերբեռնված աշխատանք, մարզում ներդրվելու են սոցիալ-տնտեսական ուղղվածության ու կենսական կարեւոր նշանակության բազմաթիվ ծրագրեր: Մեր ողջ ուժերը պետք է ներդնենք՝ որպեսզի առաջադրված հանձնարարականներն ու պարտականություններն արդյունավետ կերպով կյանքի կոչվեն,,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: