Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ
07.04.2017

Սիրելի մայրեր եւ դուստրեր
Գարնանային այս սքանչելի տոնը շատ ավելի է իմաստավորվում ձեր անփոխարինելի ներկայությամբ: Ձեր ծնող ու սնող, միշտ բարի ու հոգատար էության մեջ է ամփոփված մեր աշխարհի գոյության ուժը, մեր ազգի հարատեւությունը: Ձեր նվիրումը ընտանիքին ու հայրենիքին, Հայոց աշխարհի նորացման ու զարգացման համար թափած յուրաքանչյուր ջանք ու ներդրում մեր կողմից արժանի են ամենայն ակնածանքի ու խոնարհման:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթում ընտանեկան սեր ու ջերմություն, հոգու բերկրանք, անսպառ երջանկություն ու հաջողություններ, խաղաղ ու ծաղկավառ գարուններ, ամենայն բարիք:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան