Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիշատակի արարողություններ նվիրված Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին

03.04.2017

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ ապրիլի 1-ին մարզի համայնքներում կազմակերպվեց և անցկացվեց Ապրիլյան քառօրյայի ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակի և խորնարհումի արարողություն: Միջոցառումներին մասնակցում էին զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, համայնքների բնակիչներ, դպրոցականներ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Մինչև գրական ցերեկույթի մեկնարկը մասնակիցները այցելեցին հերոսացած տղաների շիրիմներին և ծաղիկներ խոնարհեցին, կատարվեց խնկարկումի արարողություն: Այնուհետև հիշատակի միջոցառումները շարունակվեցին Զոլաքարի թիվ 1, 2, Վերին Գետաշենի թիվ 2, Երանոսի թիվ 2, Գեղհովիտի թիվ 1, Գանձակի թիվ 1, 2, Գավառի թիվ 5,7, Փոքր Մասրիկի, Գեղամասարի, Արծվանիստի, Արեգունու միջնակարգ դպրոցներում, որտեղ սովորել և հայրենասիրության դասեր են առել հերոսի մահով ընկած զինծառայողներ Դավիթ Հայրապետյանը, Գագիկ Մելքոնյանը, Իգոր Հակոբյանը, Անաստաս Համբարձումյանը, Խորեն Հարությունյանը, Նորիկ Սարգսյանը, Անդրանիկ Մուսիկյանը, Վրեժ Սարգսյանը, Կորյուն Հարությունյանը, Հարություն Աբրահամյանը, Արման Ղանդիլյանը,Արմեն Մարտիրոսյանը, Գուրգեն Այվազյանը և Արամայիս Ոսկանյանը: Գեղարքունիքի մարզի ղեկավարը Ապրիլյան քառօրյայի հերոսների ընտանիքներին ցուցաբերեց ֆինանսական աջակցություն:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28