Պաշտոնական էլ. փոստ

39024991@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզամշակութային միջոցառում երիտասարդների մասնակցությամբ

28.02.2017

Փետրվարի 26-ին  ՀՀԿ Գեղարքունիքի Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախաձեռնությամբ և Տարածքային Կազմակերպության խորհրդի աջակցությամբ Մարտունու ՀՀԿ երիտասարդների կողմից կազմակերպվեց և անցկացվեց մարզամշակութային միջոցառում: Միջոցառումը մեկնարկեց Մարտունու թիվ 3 միջնակարգ դպրոցի դահլիճում, որտեղ երիտասարդները ներկայացրին նժդեհյան գաղափարախոսությունը և հանդես եկան հայրենասիրական գեղարվեստական կատարումներով: Միաժամանակ անցկացվեց այկիկենդո կարատեի և ֆուտբոլի մրցումներ: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ Գեղարքունիքի Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Կարեն Հակոբյանը, ԳՄ աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի տեղակալ Սաշա Բավեյանը, ովքեր ողջունեցին մարզիկներին և հաջող ընթացք մաղթեցին կազմակերպված մրցաշարին: Մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանն իր խոսքում նշեց, որ նմանօրինակ միջոցառումները ամրապնդում են երիդասարդների մեջ նժդեհյան հայրենասիրական գաղափարախոսությունը, միևնույն ժամանակ նպաստում առողջ ապրելակերպին ու սպորտային ձևերի մասսայականացմանը: Մրցաշարերի ավարտին հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով ու պատվոգրերով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 16:35:04