Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Սևան քաղաք

23.02.2017

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Սևան քաղաքում: Սևանի թիվ 2 Զարթոնք մանկապարտեզում, Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում և Սևանի բժշկական կենտրոնի նորակառույց շենքի շինհրապարակում մարզի ղեկավարը ծանոթացավ նախորդ տարվանից մեկնարկած և այս տարվա ընթացքում շարունակվող շինարարական աշխատանքներին, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցների հաշվին: Ռաֆիկ Գրիգորյանը շինարարներին տվեց որոշակի ցուցումներ և հանձնարարականներ: Այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում Սևան քաղաքում կհիմնանորոգվեն քաղաքի Սարգիս Սևանեցի 7, 15, 21 բազմաբնակարան շենքերի տանիքները: Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցի ընթացքում եղավ նաև նշված շենքերի բակերում, ծանոթացավ իրավիճակին և հանձնարարեց նախապատրաստել շինարարության ընթացակարգերի հետ կապված փաստաթղթերը՝ տանիքների հիմնանորոգումը հնարավորինս արագ և սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու համար : ,, Այցիս նպատակն է ևս մեկ անգամ մանրակրկիտ ծանոթանալ հրատապ ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվող այն կառույցներին, որտեղ պետական միջոցներով իրականացվում կամ պետք է իրականացվեն շինարարական աշխատանքներ, որպեսզի ՀՀ կառավարության կողմից տրամադրվող միջոցները առավել արդյունավետ ծախսվեն,, -իր խոսքում նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28