Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Վարդենիս և Մարտունի քաղաքներ
22.02.2017
Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս և Մարտունի քաղաքներ: Վարդենիսի քաղաքապետարանում մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որից հետո այցելեց բազմաբնակարան այն շենքեր, որոնց վնասված տանիքներն առաջիկայում պետական աջակցությամբ եւ մարզերում իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում պետք է ենթարկվեն կապիտալ նորոգման:Ռաֆիկ Գրիգորյանը տեղում հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախապատրաստել նախագծման եւ մյուս ընթացակարգերի հետ կապված անհրաժեշտ փաստաթղերը, որպեսզի հնարավորինս արագ ու սեղմ ժամկետներում սկսվեն եւ ավարտվեն շինարարական աշխատանքները:Նույն նպատակով մարզպետն այց կատարեց նաեւ Մարտունի քաղաքի բազմաբնակարան շենքեր, որոնց տանիքները ևս նախատեսվում է կապիտալ նորոգման ենթարկել պետական միջոցներով, նույն ծրագրերի շրջանակներում:<<Հարկավոր է օրենքով նախատեսված եւ պահանջվող ընթացակարգերը ապահովող փաստաթղթերը արագ պատրաստել եւ սկսել շինարարությունը, որպեսզի գարնանային անձրեւաջրերը լուրջ վնասներ չհասցնեն պատճառել բնակարաններին>>,-հանձնարարեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի հավաստմամբ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերով բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ նորոգման աշխատանքներ առաջիկայում կիրականացվեն նաև Սևան և Ճամբարակ քաղաքներում՝ նախագծման փաստաթղթերը պատրաստ լինելուն պես: