Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում է ՙԳեղարքունյաց ձմեռ-2017՚ միջոցառումը

20.02.2017

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ներգրավմամբ փետրվարի երկրորդ կեսից ընթանում են ՙԳեղարքունյաց ձմեռ-2017՚ խորագիրը կրող մասսայական միջոցառումներ, նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանի տեղեկացմամբ, միջոցառումների կազմակերպման համար անչափ նպաստավոր են ցուրտ ձմեռը եւ մարզի բոլոր տարածքներում պահպանված ձնածածկույթը:
ՙՄրցողների համար նախատեսված ծրագրում ներառված են կշռաքարերի բարձրացում, ձգում պտտաձողի վրա, վոլեյբոլ ձյան վրա՝ լողափնյա վոլեյբոլի կանոններով, սահնակներով միմյանց տեղափոխում, սահնակների փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, պարանի ձգում, դահուկավազք: Մրցումներին մասնակցում են միջին եւ բարձր դասարանների աշակերտները: Հաղթող թիմերը կամ անհատներն արժանանում են պատվոգրերի կամ հուշանվերների, որոնք հանձնում են դպրոցների տնօրենները կամ համայնքների ղեկավարները: Փետրվարի 20-ի դրությամբ միջոցառումներն ավարտվել են հանրակրթական 42 դպրոցներում: Գավառի թիվ 2 եւ 8 միջնակարգ դպրոցներում միջոցառումն անցկացվել է ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ կազմակերպության հովանավորությամբ: Միջոցառումներն անցկացվել են նաեւ քաղաքապետարանների եւ առանձին գյուղապետարանների հովանավորությամբ՚,-ներկայացրեց Գեղամ Չարվադարյանը:
ՙԳեղարքունյաց ձմեռ -2017՚   մարզամշակութային միջոցառումը Գավառ քաղաքի թիվ 2, 5 եւ թիվ 8 միջնակարգ դպրոցներում ավարտվել է խորհրդանշական խարույկի շուրջ կազմակերպված շուրջպարով: Թիվ 2 եւ 8 միջնակարգ դպրոցների հաղթողները ՙՎորլդ Վիժն Հայաստան՚ կազմակերպության Գավառի Տարածքային զարգացման ծրագրի կողմից խրախուսվել են նվերներով:  ,,Գեղարքունյաց ձմեռ-2017,,-ի  պահանջներին համապատասխան  մարզամշակութային միջոցառումներ կազմակերպվում և անցկացվում են նաև  մարզի մնացած դպրոցներում:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28