Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը

06.02.2017

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2017 թվականի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին մարզի ներքին աուդիտի կոմիտեի անդամները, նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ , մարզի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին մարզի ,,Վարդենիսի թիվ 3,4, Կութի, Փոքր Մասրիկի, Գեղամասարի, Արփունքի, Նորակերտի, Արեգունու, Կարճաղբյուրի, Այրքի, Շատջրեքի, Խաչաղբյուրի, Շատվանի, Ջաղացաձորի միջնակարգ և Ազատի հիմնական դպրոցներ,, ՊՈԱԿ-ներում 2013, 2014, 2015 և 2016 թվականներին ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ իրականացված ներքին աուդիտի արդյունքները: Ըստ ներկայացվածի աուդիտի ընթացքում վերը նշված կազմակերպություններում բացահայտվել են մի շարք բացթողումներ և խախտումներ, որոշ դպրոցներում չի պահպանվել գնումների գործընթացի կազմակերպման մասին օրենքի պահանջները , մի շարք դպրոցներում հաշվապահական հաշվառումը վարվել է թերություններով, առկա են ֆինանսատնտեսական և այլ բնույթի խնդիրներ: Մարզի ղեկավարը հանձնարարեց կազմակերպությունների տնօրեններին և հաշվապահների` երկշաբաթյա ժամկետում վերացնել ներքին աուդիտի ընթացքում արձանագրված բացթողումներն ու թերությունները, վերականգնել հայտնաբերված ֆինանսական խախտումները և դրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը սահմանված ժամանակահատվածում կվերահսկի նշված կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման ընթացքը և վերջնական տվյալների հիման վրա կընդունվեն համապատասխան որոշումներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28