Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

27.01.2017

Հարգելի հայրենակիցներ
Հայոց բանակը հայ ժողովրդի դարավոր երազանքների ծնունդն է եւ համազգային պայքարով կերտված այն միակ ու անկրկնելի արժեքը, որի շնորհիվ կարողանում ենք դիմագրավել բոլոր արտաքին սպառնալիքները, ապահովել հայրենի երկրի անվտանգությունը, խաղաղ ու ստեղծագործ կյանքը:
2016 թվականի ապրիլյան հերոսամարտերը եւս մեկ անգամ ապացուցեցին հայ զինվորի անպարտելիությունն ու քաջությունը, նվիրվածությունը հայրենյաց հողի պաշտպանության, Արցախյան ազատամարտում հազարավոր հայորդիների կյանքի եւ արյան գնով ձեռք բերված հաղթանակների պահպանման սուրբ գործին:
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա   առթիվ, ցանկանում խաղաղ երկինք, քաջ առողջությամբ, հաջողությամբ ու երջանկությամբ լի տարիներ, Հայոց բանակի զինվորներին ու սպաներին՝ խաղաղ ու անվտանգ ծառայություն:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28