Նորություններ
Մարզի բնակիչներին տրամադրվեցին օպտիկական ակնոցներ
25.01.2017

Մարդասիրական ծրագրերի շրջանակներում այս տարվա հունվար ամսից մարզում մեկնարկել է օպտիկական ակնոցներ տրամադրելու գործընթացը: Օգնությունից անվճար հիմունքներով հիմնականում օգտվել են սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիներն, ովքեր ունեն տեսողական խնդիրներ: ,,Տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները նախապես հետազոտվել են, որոշվել է նրանց տեսողության աստիճանը և այսօր արդեն հերթագրվածները ստանում են անվճար ակնոցներ: Ակնաբուժական ծրագրերը մարզում կրելու են շարունակական բնույթ: Ապրիլ ամսից մեկնարկելու են տեսողական համակագի սկրինինգները, որը հնարավորություն կտա մարզի բնակչության շրջանում իրականացնել բազմատեսակ հետազոտություններ, հայտնաբերել հիվանդությունները վաղ փուլում և անհրաժեշտության դեպքում կատարել նաև անվճար բուժում կամ վիրահատություն,,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Հումանիտար օգնության բաշխման գործընթացն արդեն ավարտվել է մարզի բոլոր տարածաշրջաններում, որի համար քաղաքացիները հայտնում են իրենց գոհունակությունը: Սույն գործընթացը վերահսկվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԱՍԱ վարչության կողմից: Վարչության պետ Անուշ Պողոսյանի տեղեկացմամբ, այն քաղաքացիներն, ովքեր ունեն տեսողական խնդիրներ, կարող են հետազոտվել տեղի ակնաբույժի կողմից և տեղում էլ հաշվառվել, տարվա ընթացքում ակնոցներ ստանալու նպատակով: